«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սպորտի եւ երիտասարդության նոր նախարար Գաբրիել Ղազարյանը իր ներկայացման օրը եւեթ կայացրել է իր դարակազմիկ որոշումը. նախարարության աշխատակազմի ղեկավար է նշանակել Յուրի Վարդանյանի կողմից աշխատանքից ազատված աշխատակազմի նախկին ղեկավար Վահե Էլոյանին:
Հիշեցնենք, որ կառավարության նիստի ժամանակ Վարդանյանը հայտարարել էր, որ Էլոյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, հետո պարզվել էր, որ նա դիմում չի գրել, եւ դիմել էր դատարան: Մեր աղբյուրները չասացին` Էլոյանին ընդունելիս նա նոր դիմում գրե՞լ է, թե՞ ոչ»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: