Տիգրան Սարգսյանը շունչը պահած սպասում է Հովիկ Աբրահամյանի տապալմանը․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հանգստի ընթացքում լրջորեն ուսումնասիրում է ՀՀ Կառավարության շենքում տեղի ունեցող գործողությունները եւ մտադիր է առաջիկայում լուրջհակահարձակում սկսել վարչապետ Հովիկ Աբրահամյանի դեմ: «Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով՝ Տ. Սարգսյանի թիմակիցները սպասում են Աբրահամյանի վարչապետության գործնականքայլերի իրականացմամբ արձանագրված պաշտոնական առաջին ցուցանիշներին: Դրանք, բնականաբար, չեն կարող զարգացման ֆանտաստիկ աճ ունենալ, քանի որ ժամանակը քիչ է, տնտեսություննէլ՝ «սեփական ջանքերով» հիմնովին քայքայված: Եվ որքան էլ Հ. Աբրահամյանն արագ արձագանքման քայլեր է անում, դժվար թե առաջիկայում դրական ցուցանիշներ արձանագրի: Հենց դրա համար էլ նախկին վարչապետը, շունչը պահած, սպասում է գործող վարչապետի առաջին տապալմանը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հակահարձակումը կարող է լինել ընդհուպ մինչեւ նախկին նախարարներիձեռամբ եւ շուրթերով»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:         

 




Լրահոս