Ռուսաստանի Պետդուման երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց օրենք, որի համաձայն 2014 թ.-ի հունիսի 1-ից Ղրիմում և Սևաստոպոլում դադարեցվելու է ուկրաինական գրիվնայի շրջանառությունը, տեղեկացնում է aif.ru-ն:
Հունիսի 1-ից իրավաբանական անձանց միչև բոլոր հաշվարկները, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության հետ կապված ֆիզիկական անձանց մասնակցությամբ հաշվարկները պետք է իրականացվեն կանխիկ գումարով՝ համաձայն ռուսաստանյան օրենսդրության:
Մինչև հունիսի 1-ը Ղրիմի և Սևաստոպոլի բանկերում գրիվնայի և ռուբլու փոխանակումները կկատարվեն Կենտրոնական բանկի պաշտոնական փոխարժեքով: