22-ամյա կինը Գյումրիում ցրտահարությունից մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ախուրյան գետի ափամերձ տարածքում` հունվարի 20-ին, հայտնաբերվել է (նախնական վարկածի համաձայն), ցրտահարությունից մահացած, մեկ և երկու տարեկան երեխաների մայր, 22-ամյա Կիմա Պողոսյանի դին:Գյումրու նախկին բնակիչ Կիմա Պողոսյանը երեք տարի առաջ ամուսնացել և մեկնել էր բնակվելու ամուսնու տանը` Աշոցքի նախկին վարչական շրջանի Մուսայելյան գյուղում:”Շիրակ կենտրոն” ՀԿ-ից armlur.am -ին տեղեկացնում են, որ իրենց տեղեկությունների համաձայն, կինը հունվարի 19-ին ամուսնու հետ եկել է Գյումրի` հայրական տուն, սակայն կարճ ժամանակ անց, տանեցիների հետ ունեցած վիճաբանությունից հետո, առանց զգուշացման տանից հեռացել է:Մեկ օր փնտրելուց հետո, շրջանառվող խոսակցությունների համաձայն, “ՎիվաՍել” ընկերության տեխնիկական աջակցությամբ, նրա մոտ եղած բջջային հեռախոսի օգնությամբ, հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դին` հայրական տանից երկու կիլոմետր հեռավորության վրա:Դիակի վրա պահպանված են եղել ականջողերը, վզնոցը և մատանին:




Լրահոս