Որտեղի՞ց արդարադատության նախարարին այդքան ունեցվածք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին մեղադրեց քաղբանտարկյալների դեմ գործեր սարքելու մեջ: Նա նաև հավելեց, որ նախարարը դատական համակարգում կոռուպցիոն բուրգի գլուխն է եղել:

 «Բամբասանքներին չեմ պատասխանում: Բամբասանք է, որևէ փաստ հնչե՞ց, թող փաստերով խոսեն»,- ասաց նախարարը:

 Հովհաննես Մանուկյանը միաժամանակ նշեց, որ չի թաքցնում, թե ինչ ունեցվածք ունի:

 Այն հարցին, թե որտեղի՞ց իր ունեցվածքը՝ նա պատասխանեց. «Իսկ ինչի՞ պիտի չունենամ: Ես 43 տարեկան մարդ եմ, որն ունի բարձրագույն կրթություն, վատ մասնագետ չեմ եղել, աշխատել եմ բազում ոլորտներում՝ պառլամենտում, գործադիրում, դատական համակարգում, դիվանագետ եմ եղել: Ես որ խորանամ՝ պիտի սկսեմ իմ թիֆլիսահայ տատիկի արմատներից, հետո պիտի գնամ Մուշից գաղթած իմ պապի արմատներին, որոնք բավական մեծահարուստ են եղել Արևմտյան Հայաստանում և գաղթելուց հետո այստեղ վատ չեն ապրել: Բնականաբար, այդ ժառանգությունն իմ հորը, այնուհետև ինձ պիտի հասներ»:




Լրահոս