Ըստ “”ժողովուրդ””-ի աղբյուրների` երեկ նախագահական նստավայրում կայացած կոալիցիոն նիստի ժամանակ հանդիպումն ընթացել է 3 հիմնական հարցի շուրջ քննարկումների ծավալմամբ: Սերժ Սարգսյանը, որը նախորդ հանդիպման ժամանակ Էլ բավականին չոր զրույց Էր ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ, ասել Է, որ բոլոր գործողությունները պետք Է լինեն տրամաբանության շրջանակներում: «Գագի´կ, երբ քննարկվում Էր ընտրակարգի հարցը, ինչո՞ւ այն ժամանակ ԲՀԿ-ն չէր ասում, որ կողմնակից է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին: Եթե այդ փուլն արդեն անցած, գնացած է, ինչո՞ւ պետք է նորից շրջանառվի»,- մոտավորապես այսպիսի խոսքերով է ԲՀԿ առաջնորդին դիմել Սերժ Սարգսյանը, որին ի պատասխան` Ծառուկյանն ասել է, որ մենք ուզում ենք` ժողովուրդն իմանա մեր կարծիքը: Ըստ թերթի աղբյուրների` Գագիկ Ծառուկյանն ասել է, որ իրենց արտահայտած տեսակետները չպետք է դառնան “”կռվի թեմա””, ինչի հետ համաձայն են եղել բոլոր ներկաները` ասելով, որ այդպիսով ջուր են լցնում իրենց «չուզողների» ջրաղացին: “”ժողովուրդ””-ը տեղեկացել է, որ հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Կոալիցիոն եռյակը որոշել է պայմանավորվել 3 կարևորագույն հարցերի շուրջ:1. Հրապարակային չքննադատել ու չվիրավորել միմյանց: Ծառուկյանն առաջարկել է դադարեցնել իր կուսակցության դեմ սկսված արշավը ևւ ձերբակալությունները: Սակայն, թերթի տեղեկությունների, նման խոստում առայժմ չի տրվել ԲՀԿ-ին:2. Կոալիցիոն 3 ուժերը պայմանավորվել են առաջիկայում հանդես գալ միասնական հայտարարությամբ, որով պետք Է հրապարակային բացատրություն տան, թե ինչու են առանձին-առանձին մասնակցում ընտրություններին: Ըստ նախնական պայմանավորվածության` պետք Է ասվի, որ երկրի կայունության ու զարգացման համար անհրաժեշտ Էր ընտրել հենց այս տարբերակը:3. Պայմանավորվել են նաև, որ պետք Է հաճախակի հանդիպեն (որոշվել Է, որ մինչև շաբաթվա վերջ Սերժ Սարգսյանը և Գագիկ Ծառուկյանը պետք Է առանձին հանդիպում ունենան):””Օրինաց երկիր”” կուսակցության երկու ներկայացուցիչները հիմնականում լսողի դերում են եղել` միայն մերթընդմերթ խոսելով, թե պետք է այնպես անել, որ համախմբված լինենք, լուծենք մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրները և այլ ամբոխահաճո մտքեր:Ըստ ՀՀԿ-ական աղբյուրների` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծւսռուկյանը համաձայնել է Սերժ Սարգսյանի ասած բոլոր մտքերի և առաջարկների հետ` ասելով թե “”ոնց ասեք””: Մինչդեռ ԲՀԿ-ական աղբյուրներն այլ կերպ էին մեկնաբանում հանդիպումը. “”Դե Ծառուկյանն ասել է, որ չի կարելի բռնել մերոնց, չի կարելի սարքել մարդկանց գլխին, կուսակցության պատճառով մարդկանց ազատել աշխատանքից և այլն»: Ինչևէ, թերթն արձանագրում է, որ այս հանդիպման ընթացքում դեռևս խորհրդարանի մանդատների բաշխման հարցը չի քննարկվել: Ավելի ճիշտ` վերջնական տեսքի չի բերվել Ազգային ժողովի խճանկարը: Այդ առիթով դեռ էլի հավաքներ կլինեն: Սերժ Աարգսյանն այժմ ցանկանում է ժամանակ ձգել` արտաքուստ ցույց տալով բոլորին, որ ՀՀԿ-ԲՀԿ փոխհարաբերությունները կարգին են, սակայն ուժային կառույցներին հրահանգված է բոլոր ճյուղերով թուլացնել ԲՀԿ-ին: Այսօրվա դրությամբ ՀՀԿ-ի հիմնական հակառակորդը ոչ թե ընդդիմությունն է, այլ ԲՀԿ-ն: ՀՀԿ- ին շարունակում է անհանգստացնել անցկացված փակ սոցհարցումը, որի արդյունքների համաձայն` ԲՀԿ-ն ունի 33 տոկոս ձայն, իսկ ՀՀԿ-ն` ընդամենը 18:
Ժողովուրդ. Նախագահականում կայացած հանդիպմանը կոալիցիոն եռյակը պայմանավորվել է 3 կարեվորագույն հարցերի շուրջ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ