Ինչպես հայտնի է դարձել «Փրայմ Քրայմ» տեղեկատվական գործակալությանը, մայիսի 23-ին Մոսկվա գետի առափնյա Սավվինսկի թաղամասում գտնվող «Խինկալնի» ռեստորանում ոստիկանության կողմից անցկացված օպերացիայի արդյունքում ձերբակալվել էր ոչ թե 38, այլ՝ 37 քրեական հեղինակություն:
Ոստիկանության գործողությունների հիմնական նպատակը Քութաիսիի «օրենքով գող» Գուրամ Չիխլաձեի, կամ Կվեժովիչի (Կվեժ) ձերբակալումն էր, որն այդ գիշեր նշում էր ծննդյան 30-ամյակը:
Հակառակ լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկությունների, որին անդրադարձել էր նաև armlur.am-ը, հոբելյարին հաջողվել է խուսափել ձերբակալությունից:
Կվեժը` «օրենքով գող» հոր հետ