«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դեռեւս 2009թ. Հայաստանը եւ Ռուսաստանը ստորագրել էին միջկառավարական համաձայնագիր` Ռուսաստանի կողմից 500 մլն ամերիկյան դոլարի վարկ տրամադրելու վերաբերյալ: Վարկը տրամադրվել էր LIBOR + 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով, որից առաջին 5 տարին` արտոնյալ կարգով, այսինքն` առաջին հինգ տարվա ընթացքում պետք է վճարվեր միայն տոկոսադրույքը: 2013թ. ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ վարկի մարումն արդեն ավարտվում է: Երեկ ԱԺ-ում 2013թ. բյուջեի կատարողականը ներկայացնելու ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը բարձրացրեց ռուսական վարկի «պիտանելիության» մասին հարցը: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանից պարզել վարկի «ճակատագրի» մանրամասները. «Չկա որեւէ մի դրամի ծախս, որի մասին տեղեկատվությունը հրապարակված չլինի, այսինքն՝ բոլոր տարիներին կատարված ծախսերը հաշվետվությունների մեջ կան»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: