ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԵՂԱԴՐՅԱԼԻՆ ՄԵԿՈՒՍԱՑՐԵԼ ԵՆ

Մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասերից մեկում սպանված Լյուքս Ստեփանյանի գործով մեղադրյալ Դավիթ Խաչատրյանին, ով հացադուլ էր հայտարարել եւ կարել բերանը, տեղափոխել են մեկուսարան: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Դավիթի եղբայրը: «Չգիտեմ, թե ինչու են մեկուսացրել, բայց ինչպես տեղեկացա, հացադուլը կամ բերան կարելը համարում են ՔԿՀ-ի կանոններին դեմ ուղղված քայլ եւ դրա համար են դիմել այդ քայլին: Համենայնդեպս, ախպերս այլեւս այն խցում չէ, որտեղ պահում էին մինչ հացադուլ հայտարարելը, այլ մեկուսացրել են»:

ԲԵՆԶԻՆԻ ՓՈՂՆ ԻՆՉՈ՞Ւ ՉԵՍ ԲԵՐԵԼ

Մայիսի 10-ին, Իջեւանի N զորամասում հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Կարապետյանի գործով երկու ժամկետային զինծառայողների մեկուսացրել են: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց զինվորի քեռին` Աիդին Հարոյանը. «Մեկուսացված տղաներից մեկը եղել է այն զինվորը, ով հենց դեպքի պահին եղել է Ներսեսի կողքը նստած, իսկ մյուս զինվորը՝ ով այդ պահին շտապել է օգնել մեր տղային: Մեզ նաեւ տեղեկություններ էր հասել, որ վաշտի հրամանատարին ձերբակալել են, սակայն մենք երեկ եղել ենք քննիչի մոտ, ով ասաց, թե նման բան չկա»:
Մահացած զինվորի քեռու խոսքերով` իրենք երեկ քննիչի մոտ ցուցմունք են գրել, որ դեպքից մի օր առաջ վաշտի հրամանատարը Ներսեսին ասել է. «Ես քեզ ուղարկել էի բենզինի փողը բերելու, ինչո՞ւ չես բերել, Ներսեսն էլ ասել է՝ չկա, չեմ բերել: Վաշտի հրամանատարն էլ ասել է, որ դու դեռ կտեսնես: Հիմա այս ամենը գրել ենք, տեսնենք ինչ կպարզվի»:

91-ՐԴ ԴՊՐՈՑԻ ՀԵՏՔԵՐՈՎ

«Ժողովուրդ»-ի նախորդ համարում գրել էինք, որ թիվ 91 դպրոցում 6-րդ դասարանի աշակերտ Սարգսի մայրը՝ Գայանե Հարությունյանը, խիստ դժգոհ լինելով դպրոցի անձնակազմից պատրաստվում է երեխային հեռացնել դպրոցից:
Մեր հրապարակումից հետո երեկ դպրոցում լուրջ իրարանցում է սկսվել: Մի խումբ ծնողներ, քաղաքապետարանի կրթության բաժնի ներկայացուցիչ Սուսաննա Գասպարյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի պատասխանատուները շտապել են դպրոց, հասկանալու, թե ինչ է կատարվում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գայանե Հարությունյանն ասաց, թե քաղաքապետարանի ներկայացուցիչն իրեն հորդորել է երեխային դպրոցից դուրս չհանել.«Ասաց՝ թող երեխան կանոնավոր գա դասի եւ եթե որեւէ խնդիր առաջանա կհասկանանք, թե ինչ պետք է անենք»:

ԵՐԲ ՎԻՃՈՒՄ ԵՆ ԿԱՆԱՅՔ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մայիսի 10-ին, Քաջազնունու փողոցում գտնվող խանութներից մեկում երկու կին լուրջ վիճաբանել են: Ըստ ականատեսների` կանանցից մեկը խանութի մսի վաճառակետում վիճաբանել է խանութի աշխատակիցներից մեկի հետ եւ սկսել հայհոյանքներ տալ: Ավելի ուշ կանայք հայհոյանքներից անցել են բռունցքներին:«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին տեղեկությունը: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս