Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մտադիր է արքայական ակումբում պահել իսպանացի դարպասապահներ Իկեր Կասիլյասին և Դիեգո Լոպեսին. հաղորդում է Marca-ն:
Այժմ իտալացի մասնագետը ցանկանում է, որ «Ռեալ»-ի ավագը խաղա Իսպանիայի առաջնությունում և Չեմպիոնների լիգայում, իսկ Լոպեսը՝ Իսպանիայի գավաթի խաղարկությունում:
Պարբերականի համաձայն՝ արքայական ակումբի հիմնական դարպասապահը կրկին կդառնա Կասիլյասը։