Հայկ Գևորգյանի քրեական գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը քիչ առաջ որոշում է կայացրել փոխել Հայկ Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը և ազատ արձակել վերջինիս: Որոշման համար հիմք է հանդիսացել այն, որ Հայկ Գևորգյանը մեղադրվում է ոչ մեծ ծանրության հանցանք կատարելու մեջ, նախկինում դատապարտված չի եղել, ունի մշտական բնակության վայր: Նման պայմաններում, ըստ դատախազության, բացակայում է նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը:Հայկ Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Դատախազը հանձնարարել է փոխել Հայկ Գեվորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը. Նրան ազատ արձակեցին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ