Այսօր Ազգային ժողովում 2013թ. պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանից խնդրեց պարզաբանել, թե ինչ աշխատանքներ են ընթանում Գյումրու տեխնոպարկում:
Նախարարը պատասխանեց, որ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնն արդեն աշխատում է, և այնտեղ կան բավական մասնագետներ:
«Շուտով կլինի նրա նաև պաշտոնական բացումը: Երկրորդ այդպիսի տեխնոլոգիական կենտրոն նախատեսվում է բացել նաև Վանաձորում, հետագայում նաև երևի Սյունիքի մարզում»,- տեղեկացրեց Ճշմարիտյանը: