ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում երեկ կախված վիճակում հայտնաբերված դատապարտյալի դեպքից հետո խուճապային իրավիճակ է ստեղծվել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՔԿՀ-ի դատապարտյալները սեփական կյանքի ապահովության համար դիմում են գրել հիվանդանոցից՝ ՔԿՀ-ներ տեղափոխվելու համար:
Armlur.am-ը հրապարակել էր, որ մայիսի 29-ին՝ առավոտյան ժամը 09:10-ի սահմաններում, «Դատապարտյալների հիվանադանոց» ՔԿՀ-ում հայտնաբերվել է դատապարտյալ Սերյոժա Մխիթարյանի դին՝ կախված վիճակում:
Նշենք, որ Սերյոժա Մխիթարյանը դատապարտված էր 15 տարվա ազատազրկման` երկու և ավելի անձանց առանձին դաժանությամբ կատարված սպանության համար` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ կետերով:
Դեպքից հետո, վաղ առավոտվանից դատապարտյալների հիվանդանոցում լարված վիճակ էր և այդ ամենը, ըստ էության, ուներ իր պատճառները: Քանի որ այն մահճակալի մոտ, որտեղ հայտնաբերել են կախված 50-ամյա Սերյոժայի դին, չի եղել վերջինիս հատկացված մահճակալը, այլ պատկանել է մեկ ուրիշ դատապարտյալի:
«Ժողովուրդ»-ի՝ Դատապարտյալների հիվանդանոցին մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ դատապարտյալների մոտ կասկածներ կան, որ կախվածը անմեղ զոհ է եղել, քանի որ անհասականալի է, թե ինչ հանգամանքներում է Սերյոժա Մխիթարյանը հայտնվել միանգամայն այլ դատապարտյալի մահճակալի մոտ և այն էլ կախված վիճակում: Ըստ շրջանառվող լուրերի` Սերյոժան չէր կարող ինքնասպան լինել, այս ամենը կարող է ինչ-որ մեկի ձեռքի գործը լինել, ովքեր չեն իմացել, որ նշված մահճակալում իրենց ուզած անձը պառկած չի եղել, այլ եղել է Սերյոժան:
Արդյունքում «Դատապարտյալների հիվանդանոց»-ում խուճապ է սկսվել: Մեզ հասած տեղեկություններով՝ մի շարք դատապարտյալներ իրենց անվտանգությունից ելնելով դիմում են գրել հիվանդանոցի տնօրինությանը և խնդրել իրենց շտապ տեղափոխել քրեակատարողական հիմնարկներ:
Դեպքի մանրամասները պարզելու նպատակով, «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արամ Խաչատրյանի հետ: Ըստ պետի` Սերյոժան լուրջ առողջական խնդիրներ է ունեցել. «Միայն Սերյոժան կիմանա, թե ինչու գնաց այդ քայլին: Երեք անգամ ինֆարկտ տարած, շատ ծանր հիվանդ էր, կարելի է ասել՝ նույնիսկ մահամերձ վիճակում էր»:
Հարցին, թե մահճակալը, որտեղ կախված վիճակում հայտնաբերել են Սերյոժային, չի պատկանել վերջինիս և, առհասարակ, տեղեկություններ կան, որ մի·ուցե այս ամենը սպանություն է և Սերյոժան անմեղ զոհ է եղել, ՔԿՀ պետ Արամ Խաչատրյանը պատասխանեց, թե նման բան չկա: Վերջինս նաև սուտ համարեց այն տեղեկությունները, որ մի շարք դատապարտյալներ իրենց ապահովության համար դիմում են գրել և ցանկանում են տեղափոխվել հիվանդանոցից:
Զարմանալի է մեկ բան, թե ինչպես կարող էր մահամերձ վիճակում ·տնվող մարդը ինքնասպանության ·նալ եւ այն էլ կախվելու միջոցով:
«Ժողովուրդ»-ը փորձեց պարզաբանումներ ստանալ նաև ՀՀ արդարադատության նախարարից, սակայն նախարարությունից մեզ հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, արդյունքների մասին պարզ կլինի նախաքննության ավարտից հետո միայն: Հուսանք՝ քննությունը, հավանաբար, կտա հուզող հարցերի պատասխանները:
Սակայն հարկ է նշել, որ վերջին օրերի ընթացքում սա առաջին առեղծվածային մահվան դեպքը չէ, որ արձանա·րվել է ՔԿՀ-ներում:
«Ժողովուրդ»-ը մայիսի 22-ին գրել էր, որ «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալ, 46-ամյա Արտավազդ Գոհարյանը որևէ առողջական խնդիր չէր ունեցել, սակայն ՔԿՀ աշխատակիցները նրան տարել էին Աշտարակի բժշկական կենտրոն, քանի որ իբր թե նրա բերանից արյուն էր եկել: Սակայն հիվանդանոցում բժիշկները որեւէ խնդիր չէին հայտնաբերել դատապարտյալի մոտ, իսկ ահա հաջորդ օրը, անհասկանալի պատճառներով, դատապարտյալը վայր էր ընկել ու մահացել: Այս գործով էլ զբաղվում են ՀՀ ոստիկանության Աշտարակի քննչական բաժնում:
Քնար Մանուկյան