Արփինե Հովհաննիսյանը դեռեւս ուսանող տարիներին աշխատանքի է անցել ՀՀ արդարադատության նախարարությունում: Ա. Հովհաննիսյանը շատ երիտասարդ տարիքում կարողացել է աշխատել գործադիր մարմնում, որտեղ մեծ ջանքեր է գործադրել մրցակցությանը դիմանալու համար:
Իգական սեռի ներկայացուցիչ լինելը, շատ երիտասարդ տարիքից գործունեություն ծավալելը հասարակության կողմից այդքան էլ չի ընդունվել, ինչի համար էլ հասարակության կողմից Ա. Հովհաննիսյանը հաճախ է դիմադրությունների ու իրեն չվստահելու առիթներ ունեցել: Armlur.am-ի զրուցակիցն այժմ նաեւ դասավանդում է Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ու իրավագիտության ֆակուլտետներում: Ա. Հովհաննիսյանը մեր զրույցից առաջ քննություն էր անցկացնում ժուռնալիստիկայի ֆակուլտետում, որտեղ էլ այցելեցինք նրա մասին ուսանողների հետ զրուցելու համար: Ուսանողները տեսախցիկից այն կողմ շատ դրական էին խոսում նրա մասին, բայց որեւէ կերպ չէին ցանկանում տեսախցիկի առջեւ զրուցել: Միայն անկեղծացան, որ դասերի առումով շատ խիստ է: Իսկ տղաներն էլ հիշեցին, որ Ա. Հովհաննիսյանից լիկվիդ ունեն: