Բաքվում անցկացվող ՆԱՏՕ-ի «Ռոուզ ռոութ» սեմինարի ժամանակ հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանն ադրբեջանցիներին կոչ է արել հայերին չանվանել ագրեսոր:
«Թախանձագին խնդրում եմ ձեզ: Մենք այստեղ ենք, որպեսզի այլևս պատերազմ չլինի: Հայաստանը պատերազմելու ո՛չ ցանկություն, ո՛չ էլ ուժ ունի», – մեջբերում է հայ պատգամավորին ադրբեջանական APA գործակալությունը:
Նահապետյանը, ըստ աղբյուրի, ասել է, որ Ադրբեջանի հետ ցանկացած գնով լեզու գտնելու կողմնակից է:
Սեմինարի վարողը կոչ է արել վերադառնալ թեմային, և դադարեցնելով իր ելույթը՝ կարճ խորհրդակցություն անցկացրել հայաստանյան պատվիրակության հետ: Այնուհետև նրան մոտեցել մեկ այլ հայ պատգամավոր`Թևան Պողոսյանը, և ինչ-որ բան ասել նրան, որից հետո Կալնինսը փոխանցել է հայկական պատվիրակության խնդրանքը` չանվանել իրենց օկուպանտներ և չընկալել իրենց դիրքորոշումը որպես մեղադրական:
Նրանք պարզաբանել են, որ անձամբ պատվիրակության անդամներն Ադրբեջանի հանդեպ որևէ պահանջ չունեն, և պատրաստ են այս մասին հանդես գալ հայտարարությամբ: