Խ. Քոքոբելյանն առաջարկում է էլեկտրաէներգիայի թանկացման հարցով հանձնաժողով ստեղծել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր արտահերթ նիստի ժամանակ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն առաջարկեց էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումն ուսումնասիրելու հարցով ստեղծել ժամանակավոր հանձնաժողով:

«Գաղտնիք չէ, որ հանրության մեջ դժգոհություն կա հոսանքի գնի բարձրացման հետ կապված, և խորհրդարանական լսումներն այս թեմայով, որոնք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից երեկ կազմակերպվել էին, ցույց տվեցին, որ հասկանալի չէ, թե ինչ պայմաններում են կատարվել ներդրումներ»,- ընդգծեց նա:




Լրահոս