Խաղաղ պայմաններում բանակում մահացած զինծառայողների մայերից մեկին ոստկանը հարվածել է եվ ճմռթել մահացած որդու նկարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խաղաղ պայմաններում բանակում մահացած զինծառայողների մայրերը այսօր կառավարության շենքի դիմացից երթով շարժվեցին դեպի նախագահական նստավայր: Ցուցարարների մեծ մասը հավաքվել էր “”Բաղրամյան”” մետրոյի մուտքի մոտ։ Ցույցի մասնակիցների մի պաստառին գրված է`””Ինքնասպանությունների անարդարաություն””: Վալերի Մուրադյանի մայրը փորձ արեց մոտենալ նախագահական նստավայրի դարպասներին, սակայն ոստիկանները թույլ չտվեցին։ Ոստիկաններից մեկը փորձեց բռնի ուժով նրան հեռացնել նախագահական նստավայրի առաջամասից` խփելով նրան եւ ճմրթելով նրա ձեռքում գտնվող մահացած որդու նկարը: Նրան կարողացան օգնության հասնել “Բանակն իրականում” քաղաքացիական նախաձեռնության անդամները: Այս պահին նրանք գտնվում են Բաղրամյան պողոտայում` դեպի նախագահական տանող մայթին, սակայն այն Կենտրոնի ոստիկանության աշխատակիցների կողմից փակված է: 




Լրահոս