Սերժ Սարգսյանը երեկ որոշել է ՀՀ Ազգային Ժողովի հերթական ընտրությունը նշանակել 2012 թվականի մայիսի 6-ին: Այս տեղեկությունն ուշագրավ է նրանով, որ դեռեւս ամիսներ առաջ խորհրդարանական ընտրությունների օրվա մասին հայտարարել էր ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարական տված Հովիկ Աբրահամյանը: Թեեւ խոսվում է, որ Սերժ Սարգսյանն այլեւս առաջվա պես չի վստահում Աբրահամյանին, այնուամենայնիվ, փաստ է, որ ՀՀԿ-ի գոյություն չունեցող նախընտրական շտաբի պետ նշանակվելուց առաջ նա գիտեր ընտրությունների նշանակման ճշգրիտ օրը:
ՎՍՏԱՀՈ՞ՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ