Wikileaks-ի գաղտնազերծված ֆայլերը փաստում են, որ Ուսամա Բին Լադենի մարմինը ծովի վրա տարածելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը և, որ մարմինը հատուկ չվերթով տեղափոխվել է ամերիկյան բժշկական կենտրոն: Այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց Պակիստանում ահաբեկչի ոչնչացման մասին, Stratfor-ի ղեկավար Ջորջ Ֆրիդմանը նամակ է ուղարկել հետևյալ բովանդակությամբ` “Իմ տվյալներով մարմինն արդեն մեզ մոտ է: Փառք Աստծո”: Իսկ կենտրոնի փոխնախագահն ի պատասխան գրել է, որ ահաբեկչի դին գտնվում է Կենտրոնական հետախուզական ծառայության ինքնաթիռում, որն ուղևորվում է Դելավեր նահանգ, մարմինը կհանձնվի Զինված ուժերի պաթոլոգիայի ինստիտուտ:
Wikileaks. Բին Լադենի աճյունը ծովում չէ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ