Ջերմուկ Գրուպ-ի ավտոմեքենան կողաշրջվել է. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ մարտի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 05։30-ի սահմաններում Ջերմուկ քաղաքի բնակիչ 53-ամյա Պարույր Աղաջանյանը վարելով ,ԿԱՄԱԶ 53212ե մակնիշի 053 ԼՕ 05 համարանիշի ավտոմեքենան, Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհի Արևաբույր գյուղի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վթարի հետևանքով Պ. Աղաջանյանը տեղափոխվել է Արտաշատի քաղաքային հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մասիսի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Վթարի վայրում հավաքվածները պատմում էին, որ նշված ավտոմեքենան պատկանում է “Ջերմուկ Գրուպ” ընկերությանը։ 




Լրահոս