Շանթ Հարությունյանին սադրել է նրա պարանոցին փաթաթված ոստիկանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մոտ մեկ ժամ ուշացումով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Շանթ Հարությունյանի գործով դատական նիստը:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը պարզաբանեց, որ նիստի ուշացման պատճառն ամբաստանյալներին ներս բերելիս առաջացած խնդիրներն են եղել:

Նշենք, որ այսօր դատարանում շարունակվելու է ամբաստանյալների մեղավորությունն ապացուցող տեսանյութերի ցուցադրությունը: Ցուցադրվելու են կոնկրետ անձի մեղավորությունը ապացուցող առանձին հատվածներ:

Շանթ Հարությունյանի պաշտպան Իննեսա Պետրոսյանը ընթերցեց հայտարարություն, որով կասկածի տակ դրեց տեսանյութերի իսկությունը: Պաշտպանը հայտարարեց, որ Շանթ Հարությունյանին սադրել է ոստիկանը, ով, փաթաթվելով վերջինիս պարանոցին, կոպիտ ձևով փորձել է խոչընդոտել վերջինիս ակցիան:




Լրահոս