Հայ կանայք տնտեսական հնարավորություններով գերազանցում են ադրբեջանցիներին եվ թուրքերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրապարակվել է “Կանանց տնտեսական հնարավորություններ 2012” զեկույցը, որը չափում է աշխարհի կանանց տնտեսական հնարավորությունները: Ուսումնասիրությունն անցկացվել է աշխարհի 128 երկրներում` նպատակ ունենալով ուսումնասիրել գենդերային անհավասարության ազդեցությունը կանանց տնտեսական հնարավորությունների վրա: Ուսումնասիրության հիմքում ընկած է միջազգային կազմակերպությունների` ՄԱԿ-ի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Մթերքի և գյուղատնտեսության կազմակերպության և շատ այլ կազմակերպությունների տվյալները: Ըստ այդմ` Հայաստանը աշխարհի 128 պետությունների շարքում գրավում է 64-րդ տեղը, Վրաստանը 59-րդ է, իսկ Ադրբեջանը` 90-րդը: Աղյուսակում Հայաստանին հաջորդում են Թուրքիան և Ռուսաստանը` համապատասխանաբար 66 և 67-րդ տեղերում: Աղյուսակը գլխավորում են Շվեդիան, Նորվեգիան և Ֆինլանդիան` Կանանց տնտեսական հնարավորություններով, իսկ ամենավատ վիճակում Եմենը, Չադը և Սուդանն են:




Լրահոս