Հարկայինի աշխատակիցն ապտակել է խանութի սեփականատիրոջը. հարուցվել է քրգործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 309-րդ (պաշտոնական լիազորությունների չարաշահում) և 316-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրել) հարուցվել է քրեական գործ:

Ինչպես  Armlur.am-ը տեղեկանում է ՀՔԾ պաշտոնական էջից, քրգործը հարուցվել է քաղաքացիներ Արայիկ Հ.-ի և Կարեն Ս.-ի հաղորդումների հիման վրա:

Ըստ նախապատրաստված նյութերի` 2014 թվականի հունիսի 10-ին ՀՀ ֆինանսների նախարարության Գավառի տարածքային հարկային տեսչության աշխատակիցների կողմից Գեղարքունիքի մարզում գործող խանութում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտությունը ստուգելու նպատակով անցկացված ստուգման ընթացքում խանութի սեփականատերը, խոչընդոտելով հարկային տեսչության աշխատակիցների՝ օրենքով վերապահված լիազորություններն իրականացնելուն, կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով` հարվածել է նրանցից մեկին:

Հարկային տեսչության աշխատակիցն էլ, ակնհայտորեն անցնելով իր լիազորությունները, ապտակել է հիշյալ խանութի սեփականատիրոջը:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս