Մ. Շումախերի գործերը դեպի լավն են գնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոնին շվեցարական վերակենդանացման կենտրոն տեղափոխելուց հետո ոչ մի նորություն չէր հրապարակվում: Սակայն 3 շաբաթ անց նրա կինը կարճ, սակայն հուսադրող հայտարարություն է արել` լեգենդար մրցարշավորդի առողջական վիճակը դանդաղ, սակայն դեպի լավն է գնում:

Որպես կանոն, Շումախերի մասին նորությունների աղբյուր է հանդիսանում նրա մամլո քարտուղար Սաբինա Քեմը: Սակայն այս անգամ կարճ մեկնաբանության հեղինակն է նրա կինը` Կորինն Շումախերը:

«Գործերը դեպի լավն են գնում, – մեջբերում է նրան  Bild-ը: – Ապաքինման գործընթացն, իհարկե, շատ դանդաղ է ընթանում, սակայն մենք հստակ առաջ ենք շարժվում»:

Ինչպես պնդում են մարզիկի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները, բժիշկները հույս են հայտնում, որ մինչև ամառվա վերջ Շումախերը կկարողանա հիվանդանոցային մահճակալից անվասայլակ տեղափոխվել:




Լրահոս