Ֆիդել Կաստրոն տեղյակ է եղել Քենեդիի մահափորձի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոնական Հետախուզական Վարչության Լատինական Ամերիկայի անվտանգության հարցերով նախկին ղեկավար Բրայան Լեթալը` իր վերջերս հրատարակված “Կաստրոյի գաղտնիքները” գրքում հետաքրքիր փաստեր է ներկայացրել 20-րդ դարի ամենահայտնի` ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի սպանության վերաբերյալ, տեղեկացնում է the Guardian-ը: Գրքի համար հիմք են հանդիսացել ԱՄՆ-ի կառավարության գաղտնի փաստաթղթերում պահվող` Կուբայի անվտանգության նախկին աշխատակիցների հարցազրույցները: Ըստ Լաթելի` Կաստրոն տեղեկացված է եղել նախատեսված մահափորձի մասին: Սպանությունից մի քանի օր առաջ մարդասպանը` Լի Հարվի Օսվալդը դիմել է Կուբայի դեսպանատուն վիզա ստանալու նպատակով, սակայն մերժվելով, զայրացել է և դեսպանատան աշխատակիցների ներկայությամբ հայտարարել, որ պատրաստվում է սպանել ԱՄՆ-ի նախագահին: Այս միջադեպին հաջորդած իր ելույթում Կաստրոն անվտանգության աշխատակիցներին կոչ է արել որևէ ուշադրություն չդարձնել Օսվալդի հայտարարությանը: Նախագահի սպանության օրը` 1963թ.-ի նոյեմբերի 22-ի առավոտյան, Կաստրոն Հավանայի անվտանգության հարցերով գլխավոր ղեկավար Ֆիորենտինո Ասսպիալլագին հրամայել է այլ հարցերով չզբաղվել և ուշադիր լինել Տեխասից ստացված յուրաքանչյուր նորությանը: Չորս ժամ անց ստացվել է Քեննեդիի սպանության լուրը: Հեղինակը չի պնդում, որ հենց Կաստրոն է պատվիրել Քեննեդիի սպանությունը, կամ որ մարդասպանը եղել է նրա անմիջական տնօրինության տակ, սակայն վստահ է որ Կուբայի առաջնորդը տեղյակ է եղել սպասվելիք մահափորձից և ոչինչ չի ձեռնարկել Օսվալդին կանգնեցնելու համար: Ըստ Լաթեյի Կաստրոն լուրջ պատճառներ է ունեցել Քեննեդիի` իր ոխերիմ թշնամու, մահը ցանկանալու համար, քանի որ ԱՄՆ նախագահն ամեն կերպ ջանացել է վերացնել Կաստրոյին: ԱՄՆ-ի կառավարության կողմից բազում անհաջող փորձեր են արվել, պայթուցիկ նյութերով լցված սիգարներ և թունավոր գրիչներ օգտագործելով, սպանել Կուբայի առաջնորդին: Սակայն Կաստրոյին “հանգիստ են թողել միայն Քենեդիի սպանությունից հետո”: Ուստի Լաթելը չի բացառում, որ դա “ինքնապաշտպանության հարց է եղել”: 




Լրահոս