«Գործարանն իմն է, ես սեփականատերն եմ, բայց ես չեմ աշխատում, ես վարձով եմ տվել, ինքն աշխատեցնում է: Այսօր կանգնած եմ իրենց հետ, բացատրում եմ, որ էս ժխորը չլինի»:
Նոր օմբուդսմեն է հայտնվել Հայաստանում` «ժխոր վերացնող»: Նա գնացել էր «Գարուն» կարի արտադրամաս, որտեղ երեկ աշխատակիցները գործադուլ էին հայտարարել` գերմանահայ տնօրենից պահանջելով բարձրացնել աշխատավարձերը: Նշենք, որ ԱԺ պատգամավոր Գոհարիկ Ենոքյանը, ՀՀ Սահմանադրության համաձայն, իրավունք չունի զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ, դրա համար էլ հայտարարում է, որ գործարանն իրենն է, սակայն վարձով է տվել: Իսկ թե ինչու է այդքան հետաքրքրված գործարանի բակի «ժխորով», մտածելու տեղիք է տալիս. նախընտրակա՞ն, թե՞ այլ պատճառներն են տիկնոջը գործարան տարել: Ի՞նչ իմանանք: