24 ՄԻԼԻՈՆ` ՏՄՊՊՀ-ԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ կառավարությունը որոշեց Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին 2012թ. պետական բյուջեից տրամադրել 24.5 մլն դրամ լրացուցիչ գումար` աշխատավարձերի եւ հավելավճարների համար: Կառավարության նիստի ժամանակ ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանը նշեց, որ իրենք ցանկանում են, որպեսզի 24.5 մլն դրամ հատկացնեն իրենց, որպեսզի ՏՄՊՊՀ անդամների աշխատավարձերը համապատասխանեցվեն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների դրույքաչափերին: Տիգրան Սարգսյանն էլ, ոգեւորվելով, որ օրերս ՏՄՊՊՀ-ն 100 միլիոն դրամով տուգանել է բենզին եւ դիզվառելիք ներկրող խոշորագույն «Սիթի պետրոլ գրուպ» ընկերությանը, որոշեց 24.5 մլն դրամ տրամադրել ՏՄՊՊՀ-ին:
«Ժողովուրդ»-ը փորձեց Արտակ Շաբոյանից տեղեկանալ, թե կառավարության տրամադրած գումարը քանի հոգու է հատկացվելու. «Մեր բոլոր տուգանքներն ամբողջությամբ գնում են պետական բյուջե, սա խրախուսանք էր, սա չկապենք այն օրվա տուգանքի հետ, այլ ընդհանրապես մեր գործունեության հետ, սա առաջին տուգանքը չէր, սա տրվելու է հանձնաժողովի անդամներին` 7 հոգու, իսկ աշխատակիցներին` մյուս անգամ»:




Լրահոս