«Խոստումներ են տալիս նրանք, ովքեր չունեն բավարար էլեկտորատ»:
Ճիշտ էլ ասում է Ծաղիկ Ռուբոն. խոստումը որ չլինի, էլեկտորատի առկայության մասին խոսելն էլ ավելորդ կդառնա, ու այնպես է ստացվել, որ ով ինչքան շատ խոստում տա, այնքան ավելի մեծ էլեկտորատ կունենա: Այդ իսկ պատճառով էլ արդեն խոստումների պակաս չի զգացվում: Ավելին, խոստումների առատությունը կրկնում է հին ու ծանոթ սցենարները` դրանով իսկ ձանձրալի դարձնելով ընտրական գործընթացը: Բայց ինչքան էլ որ խուսափեն, միեւնույն է, փաստ է, որ թիրախը էլեկտորատն է, ու հանուն քվեների ցանկալի քանակի` առաջիկա շաբաթներին ում մտքով ինչ անցնի` ասելու է: Մարդիկ ձայն պետք է ապահովեն: