«Ռոբերտ Քոչարյանը որեւէ համագումարի երբեւէ չի մասնակցել»:
Գրեթե ընդհատակում հայտնված էքս նախագահը ժամանակին հայտարարում էր, թե իր կուսակցությունը ժողովուրդն է: Շատ չպահանջվեց` նկատելու ու համոզվելու համար, որ Ռոբերտ Քոչարյանը բոլորից շատ հենց կուսակցություններին է սիրում: Նա հասցրեց համագործակցել բոլոր հնարավոր քաղուժերի հետ, ու ստացվեց, որ երկրորդ նախագահը նախընտրում է ժողովրդի կուսակցականացված հատվածին: Ու տրամաբանական է, որ նա պետք է սիրեր ու մասնակցեր նաեւ կուսակցական համագումարներին: Այնպես որ, հավանաբար քաղաքական պասիվության դրսեւորման այսրոպեական անհրաժեշտությունն է ստիպում Քոչարյանին` չմասնակցել համագումարներին: