295 մարդ զոհվել է Ուկրաինայի դեմ ՌԴ վարած պատերազմի պատճառով. Տիմոշենկո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն ցավակցություն է հայտնել Ուկրաինայի Դոնեցկի մարզում Boing-ի կործանման արդյունքում զոհվածների հարազատներին. գրում է Газета.ru-ն:

Տիմոշենկոն ուկրաինացի աշխարհազորայիններին համեմատել է «Ալ Քաիդայի» գրոհայինների հետ:

Աշխարհազորայիններն ապացուցել են, որ ոչնչով չեն տարբերվում «Ալ Քաիդայից», և աշխարհը պետք է նրանց հետ վարվի, ինչպես «Ալ Քաիդայի» հետ», – հայտարարել է նա:

«Ուկրաինայի տարածքում սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել: 295 մարդ զոհվել է այն պատերազմի պատճառով, որը Ռուսաստանի Դաշնությունը վարում է Ուկրաինայի դեմ:

Համաշխարհային հասարակության պատվի հարցն է՝ պատժել այդ հանցագործության բոլոր մեղավորներին», – հայտարարել է Տիմոշենկոն:




Լրահոս