Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Ալեսանդրո Նեստայի կարծիքով` Լիոնել Մեսսիի և Դիեգո Մարադոնայի միջև տարվող համեմատությունները սխալ են:
«Չեմ կարծում, թե այժմ ճիշտ է համեմատել Մեսսիին և Մարադոնային: Երբ Մեսսին ավարտի կարիերան, այն ժամանակ կարելի է զուգահեռներ անցկացնել այս երկու ֆուտբոլիստների միջև:
Մեսսին ևս մեկ շանս ունի աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար: Իհարկե, նա բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստների թվում է», – նշել է Նեստան: