Armenian text to speach

-11 ԱՍՏԻՃԱՆ ՑՈՒՐՏՆ ՈՒ ՇԻԿԱՑԱԾ ԿՐՔԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեկ՝ վաղ առավոտից, ՀՀ Ազգային ժողովի մոտ էին հավաքվել հասարակական տարբեր խմբերի ներկայացուցիչներ՝ իրենց ակցիայով փորձելով կանխել «պետական դավաճանությունը»՝ պատգամավորներից պահանջելով դեմ քվեարկել պայմանագրին (էջ 4):

Նկատենք, որ հավաքված երիտասարդները չունեին առաջնորդ, նրանք պարզապես դուրս էին եկել փողոց եւ -11 աստիճան ցրտին պայքարում էին հանուն մեր երկրի ինքնիշխանության:
ՀՀ ԱԱ նախկին նախարար Դավիթ Շահնազարյանը հրապարակավ հուսադրեց. «Հայաստանում իրավիճակ է փոխվելու: Արագ չի լինելու, բայց ազատվելու ենք այս իշխանություններից: Այս իշխանություններն արդեն մեր հասարակությանը դրդում են ապստամբության»: Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն էլ նկատեց. «Եթե կա մի ընկերություն, որն ունի պարտքեր, թող սնանկ ճանաչվի, ինչո՞ւ ես եւ դու պիտի վճարենք այդ պարտքերի համար»:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն առաջարկեց կոնկրետ լուծում. ՀՀ օրենքով նախատեսված դավաճանության հոդվածները պետք է կիրառել համաձայնագրին կողմ քվեարկած պատգամավորների նկատմամբ. «Ցանկացած քաղաքացի իրավունք ունի օրենքը դավաճանի նկատմամբ կիրառել: Սա ազգային եւ պետական դավաճանություն էր»:
Ակցիային մասնակցում էին նաեւ մշակույթի եւ շոու բիզնեսի ներկայացուցիչներ, հեռուստահաղորդավարներ Ժակն ու Լուլուն, Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն, որը Պրահայից հատուկ Հայաստան էր եկել այս ակցիայի համար: Նա իր հետ ԱԺ-ի մոտ էր բերել նաեւ գազի բալոն՝ հայտարարելով, որ դրա մեջ իրանական գազ է լցրել։
Երբ հավաքվածներին միացավ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ակտիվիստները սկսեցին գոռալ՝ հեռացի՛ր. «Դու այստեղ անելիք չունես, մենք հավաքվել ենք պահանջելու քո տիրոջ հրաժարականը»: Նրանք նկատի ունեին ամեն ընտրություններին Արամ Հարությունյանի առաջադրվելը եւ կոնսոլիդացիան փչացնելը:
Հետաքրքիր էր, բայց նույն կերպ սուլոցներով դիմավորեցին նաեւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին, որը կոչ արեց համաձայնեցված գործել եւ իրար հակասող բաներ չանել: «Առաջին անգամ է ստեղծվել լուրջ հնարավորություն, ոչ իշխանական քաղաքական ուժերով մշակված ծրագրով գնալու ենք առաջ: Ինչ արել ենք, ճիշտ ենք արել: Շարունակությունը կտեսնեք»,-ասաց Ռուստամյանը, ում ի պատասխան՝ մարդիկ բղավեցին՝ «վստահություն չունենք, գնա՛ ստեղից»՝ պահանջելով վայր դնել նաեւ պատգամավորական մանդատները:
Մինչդեռ խորհրդարանում ներկայացված որեւէ ուժ կամ անհատ պատգամավոր այդպես էլ չհամաձայնեց վայր դնել մանդատը՝ պնդելով, որ իրենք ներսում ավելի շատ գործ են անում:




Լրահոս