«Ժողովուրդ»-ը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից տեղեկացավ, որ հունիս և հուլիս ամիսներին Հայաստան է ներկրվել ընդհանուր ծավալով 154 հազար 169 կգ ձմերուկ: Այն ներկրվել է Վրաստանից, Թուրքիայից, Իրանի Հանրապետությունից և Իսպանիայից:
Ինչպես «Ժողովուրդ»-ին վստահեցրեցին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ից, ներկրված ձմերուկի բոլոր խմբաքանակները ենթարկվել են սահմանային հսկողության, ապա` լաբորատոր փորձաքննության:
Ձմերուկի մասով շեղումներ չեն հայտնաբերվել և բոլոր խմբաքանակները մուտք են գործել ՀՀ շուկա: