«Ռոմայի» կիսապաշտպան Դանիելե դե Ռոսին հայտարարել է, որ հռոմեական ակումբը մտադիր է պայքարել Սկուդետոյի համար:
«Այս տարի, առաջին հերթին, «Ռոման» պայքարելու է Սկուդետոյի համար։ Սակայն դա անելն այնքան էլ հեշտ չէ, որքան թվում է։ Ես լսել եմ, որ «Ինտերն» այս տարի թուլացել է, իսկ «Յուվենտուսը» Կոնտեի հեռանալուց հետո վերածվել է սիրողական թիմի: Դրա փոխարեն՝ «Լացիոն» ուժեղ թիմ է կառուցել, իսկ «Ֆիլոկարտիայի» առանցքային ֆուտբոլիստներ Ջուզեպե Ռոսին և Մարիո Գոմեսը վերականգնվել են վնասվածքներից», – նշել է նա: