Առողջապահության նախարարն այցելել է «Արամյանց» բժշկական կենտրոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար ԱրմենՄուրադյաննայսօր այցելեց Երևանի «Արամյանց» բժշկական կենտրոն (նախկինԹիվ 3 կլինիկական հիվանդանոց):

Կենտրոնի ղեկավար Սամվել Հարությունյանի ուղեկցությամբ նա շրջեց հիվանդանոցի բաժանմունքներով, ծանոթացավ շենքային և նյութատեխնիկական պայմաններին:

Արմեն Մուրադյանն առաջինն այցելեց ՀՀ գիտությունների վաստակավոր գործիչ, հիվանդանոցի գլխավոր վիրաբույժ, ակադեմիկոս Պավել Անանիկյանի աշխատասենյակ:

Ինտերվենցիոն սրտաբանության բաժանմունքում նախարարը հետաքրքրվեց հիվանդների առողջական վիճակով, զրուցեց նրանց հետ: Եղավ նաև վիրահատարանում, ծանոթացավ գործիքային և տեխնիկական ապահովվածությանը: Ուշադրություն դարձրեց հատկապես վերակենդանացման բաժանմունքի հագեցվածությանն ու ծառայությունների կազմակերպմանը։

Նախարարը կենտրոնի ղեկավարությանը և մասնագետներին առաջարկեց քայլեր ձեռնարկել ուրոլոգիական բաժանմունքը զարգացնելու ուղղությամբ:

Մանկաբարձ–գինեկոլոգ Բագրատ Մկրտչյանի ղեկավարությամբ գործող Էնդոսկոպիկ և վերականգնողական գինեկոլոգիայի կլինիկայում ժամանակակից մեթոդներով ու տեխնոլոգիաներով գինեկոլոգիական բարդ վիրահատություններ են կատարվում:

Գինեկոլոգիական բաժանմունքում նախարարը մանկաբարձ – գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ, մանկաբարձության և գինեկոլոգիայի ուլտրաձայնային ախտորոշման մասնագետ, պրոֆեսոր Կարինե Թոխունցի հետ զրուցեց սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման կանխարգելմանն ուղղված օրենսդրական փոփոխություններ կատարելու գործում հետագահամագործակցության և անելիքների մասին։
Արմեն Մուրադյանը կենտրոնի ղեկավարությանն առաջարկեց մասնագիտական տարբեր միավորումներին հնարավորություն ընձեռել պարբերաբար աշխատանքային խորհրդակցություններ անցկացնել վերջերս վերանորոգված և անհրաժեշտ տեխնիկական միջոցներով հագեցած ընդարձակ դահլիճում:

Կենտրոնը հիմնադրվել է 1972թվականին` մասնագիտական5 ուղղությունով` թերապիա, սրտաբանություն, ընդհանուր վիրաբուժություն, կրծքային վիրաբուժություն, անոթային վիրաբուժություն:

Հետագայում կրծքային վիրաբուժության բաժանմունքը տեղափոխվել է այլհ իվանդանոց:

Վերջին 14 տարվա ընթացքում հիվանդանոցում կառուցվածքային լուրջ փոփոխություններ են կատարվել։ Կազմակերպվել է մասնագիտացված 5 նոր բաժանմունք (վնասվածքաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանություն, դիմածնոտային վիրաբուժություն, գինեկոլոգիա, ինտերվենցիոն սրտաբանություն), հարստացվել է նյութատեխնիկական բազան, ուժեղացվել է կադրային ներուժը:
«Արամյանց» բժշկական կենտրոնն այսօր ինը ուղղությունով շուրջօրյա մասնագիտացված բժշկական օգնություն է իրականացնում ինչպես Երևանի, այնպես էլ` հանրապետության բոլոր մարզերի բնակչության համար:

Հիվանդանոցը շարունակում է զարգացման իր ծրագրերը` համագործակցության եզրեր փնտրելով ինչպես հանրապետության, այնպես էլ` արտասահմանյան առաջատարկ լինի կաների հետ:

 




Լրահոս