Լենդոն Դոնովանը կավարտի կարիերան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի հարձակվող  Լենդոն Դոնովանը 2014թ. մրցաշրջանից հետո կավարտի կարիերան:

«Ընտանիքիս հետ քննարկումներից հետո որոշեցի, որ այս մրցաշրջանը վերջինը կլինի կարիերայումս: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնել են ինձ այս ընթացքում»,- ասել է Դոնովանը:

Նշենք, որ նա ՄԼՍ-ի ռեկորդակիր է՝ հեղինակած 138 գոլով: Դոնովանը 5  անգամ դարձել է ՄԼՍ-ի չեմպիոն, 4 անգամ ճանաչվել է ԱՄՆ-ի լավագույն ֆուտբոլիստ, ինչը նույնպես ռեկորդային ցուցանիշ է:




Լրահոս