![](https://armlur.am/wp-content/uploads/2000/05/02//21288.jpg)
Հին Հռոմում ահա այսպիսի պատկերով հատուկ մետաղադրամներ են եղել, որոնցով տղամարդիկ վճարել են թեթեւաբարո կանանց: Այսինքն` մարմնավաճառների համար հատուկ մետաղադրամներ են պատրաստված եղել: Երեկ համացանցում անմիջապես «առաջարկություններ» արվեցին, որ Հայաստանում գործող իշխանական կուսակցությունները եւս պետք է նմանատիպ մետաղադրամներով ընտրակաշառք բաժանեն, որպեսզի իրենց ձայնը վաճառող ընտրողները գիտակցեն, որ կատարում են պոռնկությանը հավասար քայլ եւ հեռու մնան այդ գայթակղությունից: