Օգոստոսի 11-ը Նավասարդի տոնն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 11-ին Հայոց Նավասարդի տոնն էր:

Վաղնջական ժամանակներից հայերը Նոր տարին դիմավորել են մարտի 21-ին՝ գարնանային գիշերահավասարի օրը, ինչը պատահական չէր: Խորհուրդն այն է, որ բնությունը հարություն է առնում գարնան սկզբին, և այդ օրն էլ հայ մարդը տոնել է Նոր տարվա սկիզբը:

Այս տոնը հայերը նշել են մեծ տոնակատարություններով, փառաբանելով բնության զարթոնքը՝ դիմել Հայ Աստվածներին, որպեսզի տարին բերքառատ լինի (այսօր էլ արիական այլ ժողովուրդներ՝ պարսիկները, աֆղանները և այլք իբրև տարեսկիզբ ընդունում են մարտի 21-ը):

Հայկական 2-րդ տարեգլուխը եղել է Նավասարդի 1-ը (օգոստոսի 11-ը): Ըստ ավանդույթի` Հայկ Նահապետը Հայոց ձոր գավառում սպանել է բռնակալ Բելին՝ ազատություն պարգևելով իր տոհմին ու հետնորդներին: Այդ հաղթությունը տեղի է ունեցել մ.թ.ա. 2492թ. օգոստոսի 11-ին: Օգոստոսյան տոնը հայերը կոչել են Նավասարդ, որ նշանակում է Նոր տարի:

Եվ միայն 18-րդ դարում՝ Սիմեոն Երևանցի կաթողիկոսի օրոք, որպես Նոր տարվա սկիզբ ընդունվեց հունվարի 1-ը (համապատասխանեցնելով քրիստոնեական մի շարք երկրներում ընդունված տարեսկզբի հետ), թեև մինչև 19-րդ դարի կեսերը հայկական շատ գավառներում (Սյունիք, Արցախ, Ուտիք) Նոր տարին շարունակում էր տոնվել օգոստոսին: Միայն 20-րդ դարասկզբից հունվարի 1-ը որպես տարվա սկիզբ տոնելը համընդհանուր դարձավ:

…Նոր տարվա սեղանի պարտադիր խմորեղենն էր նաև գաթան, որի երեսը զարդարում էին կենդանիների պատկերներով կամ տաճարների նկարներով` հաճախ մատով փոսիկներ անելով:

Գաթայից ու «Տարի»-ից բացի` Նոր տարվա համար թխում էին զանազան ձևավոր հացեր՝ «Ասիլ-Բասիլներ», որոնք մարդակերպ էին և խորհրդանշում էին բնության մեռնող ու հարություն առնող աստվածներին՝ Նարին, Արա Գեղեցիկին, ապա նաև՝ բերքի ու բարիքի հովանավոր Աստվածներին: Դրանցով կատարում էին բազմապիսի գուշակություններ:

Երբեմն տղամարդուն նվիրված ծիսահացը քսակի ձևով էին պատրաստում, եթե այն ուռչում էր, գուշակում էին հարստություն, եթե սմքում էր՝ հակառակը: Նույն ձևով պատրաստում էին «ցորենի հորեր», «հյուսքեր», «սմբակներ», «կկոց», «սղոց», «խոփ», «մատնոց», «կողպեք» և այլն:

Ձևավոր հացերով ոչ միայն գուշակություններ էին անում, այլև շնորհավորում էին միմյանց տոնը և դրանցով «կաղնդում» ջուրը» նոր տարվա նախորդ գիշերը ամբողջ Հայաստանում լայնորեն տարածված էր ջուրը կաղնդելու սովորությունը:

Կեսգիշերին կանայք և երիտասարդ տղամարդիկ իջնում էին գյուղի աղբյուրը և այն կաղնդում՝ շաղ տալով նրա մեջ սերմեր, պտուղներ կամ թրջելով ծիսահացերը: Հավատում էին, որ ճիշտ կեսգիշերին ջրի տեղ` աղբյուրից ոսկի է հոսում (մի պահ ընդամենը) և  աշխատում էին հենց այդ պահին աղբյուրից ջուր բերել:




Լրահոս