Ի՞նչ անուն եք սիրում. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր օրերում նորածիններին տրվող անունները որքան բազմազան են, նույնքան էլ` կրկնվող: Թերևս, ամեն ժամանակ` նաև անունների առումով, ունի իր մոդան, և ընդամենը մի քանի տարի առաջ խիստ տարածված համարվող անունները հանկարծ մոռացվում ու հազվադեպ են նորածիններին տրվում:

Armlur.am-ի զրուցակիցների թվարկած սիրված անունները նույնպես շատ հաճախ կրկնվում էին: Ուշագրավ էր, որ դրանցում բացակայում կամ շատ քիչ էին նշվում հայկական անունները:

Ցավալի է, բայց փաստ, որ նոր սերունդն անվան ծագումն ու դրա ազգային լինելն առանձնապես չի կարևորում: Պակաս ուշագրավ չէ, որ սիրված անուններ թվարկելիս մեր զրուցակիցներից ոչ մեկ չնշեց հենց իր անունը:

Նաիրա Հովհաննիսյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս