Նախիջևանում երկրաշարժ է տեղի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 25-ին, ժամը 03.10-ին ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 02.24-ին Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում՝ Նախիջևան քաղաքից 21 կմ հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 3.0 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.380 և արևելյան երկայնության 45.530:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Զոհեր և ավերածություններ չկան:




Լրահոս