Հավաստի աղբյուրներից հայտնի դարձավ, որ այս օրերին ընտրատարածքային եւ տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու հարցում լուրջ խնդիրների առաջ են կանգնած ՕԵԿ-ն ու «Ժառանգություն»-ը: Նրանք, ինչպես հայտնի դարձավ «Ժողովուրդ»-ին, հազիվ կարողացել են լրացնել հանձնաժողովների 2/3-ը, իսկ մնացած մասը մնացել է բաց. արդյունքում, օրինակ, ՕԵԿ-ն իր տեղերը տալիս է ՀՀԿ-ին: Ուշագրավն այն է, որ 120 հազար կուսակցական ունեցող ՕԵԿ-ն ու բազմահազարանոց «Ժառանգություն»-ն այդպես էլ չեն կարողանում մարդ ճարել: ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Անահիտ Բախշյանը, սակայն, մեզ հետ զրույցում իրենց մասով հերքեց այս լուրը: «Ո՛չ, ճիշտ չէ»,-կարճ ու կոնկրետ ասաց նա: ՕԵԿ-ից եւս, բնականաբար, հերքեցին լուրը:
ՄԱՐԴ ՉՈՒՆԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ