Տնային տնտեսուհիները եռուզեռի մեջ են, թեև նախորդ տարիների համեմատ միրգն ու բանջարեղենը հայկական շուկայում էապես թանկացել են, այնուամենայնիվ ամռան բարիքը պահածոյացնելու սովորույթը մասնակիորեն պահպանվում է:
Armlur.am-ի զրուցակիցներից ոմանք ընդհանրապես հրաժարվել են միրգ ու բանջարեղեն պահածոյացնելու ավանդույթից: Մեր ժամանակներում ամենատարբեր տեղական ընկերություններ տարին բոլոր պահածոների լայն տեսականի են առաջարկում սպառողին, ու մեր համաքաղացիներից շատերը վաղուց արդեն դրանց կայուն սպառողն են դարձել:
Այսուհանդերձ, խանութից գնված պահածոն բացի այն, որ բոլոր առումներով զիջում է տանը պատրաստվածին, նաև փոքր-ինչ ավելի թանկ արժե, քան երբ այն սեփական ուժերով է պատրաստվում:
Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան