ԱՄՆ-ի իրավապահները ձերբակալել են երեկ բանտից փախած դեռահաս մարդասպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի իրավապահներին հաջողվել է ձերբակալել 2012-ին Օհայո նահանգում երեք դպրոցականի սպանության համար ցմահ բանտարկության դատապարտված բանտարկյալին, որին հաջողվել էր բանտից փախչել հինգշաբթի երեկոյան:

19-ամա Թոմաս Թիջեյ Լեյնը Լիմա քաղաքի բանտից փախուստի էր դիմել երկու բանտակցի հետ, որոնցից մեկը կարճ ժամանակ անց ձերբակալվել էր: Ինչպես տեղեկացնում են ամերիկյան լրատվամիջոցները, Լեյնին հայտնաբերել են գյուղական շրջանի մի շինությունում:

Իրավապահները չեն հստակեցրել, թե տղան ինչպես կարող էր  լքել խստորեն պահպանվող տարածքը:




Լրահոս