Պետբյուջեի հաշվին մեքենաներ վերանորոգելուց բացի` Ազգային ժողովը նաև նոր մեքենաներ է գնում: Ինչպես արդեն Armlur.am-ը հայտնել էր` օգոստոսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ԱԺ-ն մեքենաների եւ սարքավորումների մեկանգամյա ընթացիկ նորոգման համար ծախսել էր 2 միլիոն 300 հազար դրամ:
Եվ այսպես` 2014թ. օգոստոսին Ազգային ժողովը «Տոյոտա Երևան» ընկերությունից ձեռք է բերել 33 մլն 150 հազար դրամ արժողությամբ «Տոյոտա Լենդ Քրաուզեր» մակնիշի ավտոմեքենա:
Մեքենայի տեխնիկական բնութագրում առանձնանում է 4.6 լիտր աշխատանքային ծավալով 309 ձիաուժ հզորությամբ շարժիչը: Ընկերությունն իրականացնում է նաև վաճառված մեքենայի երաշխիքային սպասարկում` 3 տարի կամ 100.000 կմ վազք:
Հիշեցնենք, որ «Տոյոտա Երևան» ընկերությունը պատկանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն` Սեդրակ Քոչարյանին: