Մարզիկ Ռոման Վլասովի անհաջողությունների պատճառը` վերջին տարիներին միջազգային մրցաշարերին մասնակցելն է: Այս մասին «Р-Спорт»-ին ասել է Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության ոսկե մրցանակակիր, Վլասովի վաղեմի մրցակից Արսեն Ջուլֆալակյանը:
Ջուլֆալակյանը պարտվել էր Վլասովին 2012թ. Օլիմպիադայում և 2011թ. աշխարհի առաջնությունում: Վլասովը Տաշքենդում անցկացվելիք մրցաշարից դուրս մնաց մրցաշարի երկրորդ շրջանում:
«Չնայած մենք միշտ մենամարտում ենք, սակայն մեր հարաբերությունները նորմալ են: Ինձ միշտ զարմացրել է, որ նա մասնակցում է բոլոր լուրջ մրցաշարերին, իսկ դա օրգանիզմի համար ավելորդ ծանրաբեռնվածություն է: Եվ ինչքան էլ դու ուժեղ լինես, չես կարող հաղթել բոլոր մրցաշարերում: Կարծում եմ, որ հենց մշտական ծանրաբեռնվածությունն է պատճառ դարձել նրա ձախողման համար: Կարծում եմ, որ այս ամենից հետ նրանք ճիշտ եզրահանգումներ կանեն», – ասել է Ջուլֆալակյանը: