slaq.am լրատվական կայքը հայտնվել է վարչապետի «սեւ ցուցակում». «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պարզվեց, լավ տնտեսվարող է՝ «տնտեսական» լծակներին շատ լավ տիրապետում է: Մենք տեղեկացրել էինք, որ նա չափազանց կարեւորում է մամուլն ու հասարակական կարծիքը եւ շատ ուշադիր է, թե ով իր մասին ինչ է գրում: Նա գտել է այդ հարցը «կարգավորելու» գործուն մեխանիզմ. իր դեմ հրապարակումներով հանդես եկող լրատվամիջոցների նկատմամբ սկսել է «պատժամիջոցներ» կիրառել: Տեղեկացանք, որ մասնավորապես slaq.am կայքն է հայտնվել «սեւ ցուցակում»: Վարչապետի հանձնարարությամբ կայքի գովազդատուներին հորդորում են հանել իրենց գովազդը: Ոմանք արդեն հանել են, ոմանք դեռ մտածում են»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս