Ճապոնիայի Burger King ցանցի ճաշացանկում սև բուրգեր է հայտնվել: Այն պատրաստված է սև կարկանդակից, սև պանրից, սև սոուսից: Այդ վախենալու բուրգերը փաթեթավորվում է սև գույնի թղթով:
«Սովորաբար, սև գույնը ախորժալի չէ: Սակայն ինձ թվաց, թե կարելի է փոխել մոտեցումը, մարդկանց զգացնել տալ անսովոր տեսքի և հոյակապ համի հակադրությունը», – ասում է սև բուրգերի հեղինակ Կանա Յենագան: