Անցած ուրբաթ Ղրիմում ձերբակալվել է 40-ամյա չեչենցի «օրենքով գող» Գիլանի Ալիևը, ով քրեական աշխարհում ավելի հայտնի է Գիլանի Սեդոյ մականունով, տեղեկացնւմ է Прайм Крайм-ը: Անձնական զննման ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է առավել խոշոր չափերի թմրանյութ՝ մասնավորապես ամֆետամին:
Այս տարվա հունիսին Գիլանի Ալիևը վաղաժամկետ ազատվել էր Վերխնեուրալսկի բանտից, ուր Խիմկիի դատարանի որոշմամբ պատիժ էր կրում նույն ամֆետամինի պահման համար: Գիլանին ձերբակալվել էր 2011թ.-ին՝ իր «թագադրումից» ընդամենը երեք ամիս հետո:
Աղբյուրը հիշեցնում է, որ Գելանի Սեդոյին «գողական» տիտղոս է շնորհել Դեդ Հասանը, սակայն դրանից քիչ անց Գելանինն ցույց է տվել, որ ոչ միշտ է հետևում իր կնքահոր քաղաքականությանը: Հնարավոր է, որ հենց այդ պատճառով էլ նա ավելի երկար ժամանակով ազատազրկվեց, քան սովորաբար պատիժ էին կրում «դեդական գողերը»: Որոշ տեղեկությունների համաձայն, ազատվելուց հետո էլ Գելանին ընդհանուր լեզու չի գտել այն մարդկանց հետ, ովքեր ժառանգել են իշխանությունը Դեդի Հասանի կլանում: Հենց այդ պատճառով էլ նա ազատության մեջ է մնացել երեք ամսից էլ պակաս: