«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած միջազգային հանրությունը շարունակում է ակտիվ փորձեր անել` արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման եւ հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների լարվածությունը թուլացնելու ուղղությամբ, այնուամենայնիվ, ադրբեջանական կողմն այս ընթացքում շարունակում է նոր-նոր խաղաղված դիվերսանտական «օպերացիան»` այս անգամ քայլ առ քայլ Հայաստանի սահմանին մոտեցնելով մարտական հենակետերից մեկը: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ են հասել, որ վերջերս Սյունիքի մարզի Լիճք համայնքի տարածքում որսի դուրս եկած մի խումբ որսորդներ նկատել են, որ ադրբեջանցիներն իրենց դիրքերն առաջ են բերել: ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, սովորության համաձայն, հերքեց մեր տեղեկությունը` «Նման բան չկա»: Մենք էլ, բնականաբար, չհավատացինք: Լիճք համայնքի ղեկավար Հովհաննես Միրզոյանից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ իրականում հակառակորդն առաջ է եկել, սակայն իր պետական սահմանի վրա է խրամատ փորել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: