Արեւմտյան Հայաստանում գտնվող մեր Անի քաղաքի վիճակը, մեղմ ասած, այդքան էլ բարվոք չէ: Եկեղեցիները գնալով ավերվում են, գոյանում են բազմաթիվ ճաքեր: Սակայն հուրախություն մեզ` Թուրքիան վերանայել է ՅՈՒՆԵՍԿՕ ներկայացված հուշարձանների ցանկը եւ հանդես է եկել ցուցակում 13 նոր հուշարձաններ եւ հուշարձանախմբեր ընդգրկելու առաջարկով: ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեն հաստատել է նոր ցանկը, որի մեջ է նաեւ Անի պատմական քաղաքը: Պեղումներն այստեղ դադարեցվել էին երկու տարի առաջ, այս տարի պեղումներ կիրականացվեն Անիի Սուրբ Փրկիչ եկեղեցու մոտակայքում: Իսկ Անիի ավերակների ճաքերն ու ճեղքվածքներն ուսումնասիրելու համար Համաշխարհային մշակութային հիմնադրամը սարք է տրամադրել, որը նույնպես կտեղադրվի հունիսին:
ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՑԱՆԿՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ